1992 թվականի մայիսի 23-ին ՀՀ կառավարությունը ընդունել է թիվ 305 ՙՀայաստանի Հանրապետության 1992 թ. սոցիալ-տնտեսական նպատակային, գործառական ծրագրերի և հայեցակարգերի մշակման մասին՚ որոշումը, որտեղ տեղ է հատկացվել ոչ մետաղական հանքային ռեսուրսների օգտագործմանը: Այս որոշման համատեքստում դեռևս 1993 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է ՙՈչ մետաղական հանքային ռեսուրսների օգտագործման՚ նպատակային համալիր ծրագիր (պատասխանատու կատարող ՙՔար և սիլիկատներ՚ ԳՀԻ, ծրագրի գլխավոր մշակող` ՙՀայարդշինանյութեր՚ պետական արտադրական միավորում): Համալիր ծրագրի մշակման աշխատանքներին անմիջականորեն մասնակցել են ՙՔար և Սիլիկատներ՚ գիտահետազոտական ինստիտուտը, Երկրաբանության և ընդերքի պահպանման վարչությունը, ՙՀայարդշին՚ գիտաարտադրական միավորումը, Հայկական սեյսմադիմացկուն շինարարության գիտահետազոտական ինստիտւտը և ՙՀայՔՀԻՔրոմ՚-ը: Ծրագիրն ընդգրկում է հումքի ամեն մի տեսակի համար տեղեկություններª հումքի կիրառման բնագավառների և որակի հանդեպ պահանջների, դրանց քիմիական կազմի և ֆիզիկա-տեխնիկական հատկությունների, միներալ-հումքային բազայի մասին, բերվում է հանքավայրերի ցուցակըª նրանց աշխարհագրա-վարչական դիրքը, ամփոփիչ քարտեզի վրա տեղը, տեղեկություններ պաշարների, հանույթի, ձեռնարկությունների մասին, որոնք իրականացնում են շահագործման աշխատանքները, արտահանվող արտադրանքի անվանացանկը, տեխնիկա-տնտեսական տվյալները և առաջարկություններª տվյալ ենթաճյուղի հեռանկարային զարգացման մասին: Քննարկվում են ներմուծվող հումքի փոխարինման հարցերը, տրվում առաջարկություններ, որոնցով հնարավոր կլինի ներմուծման փոխարինման տնտեսական քաղաքականություն իրականացնել, ապա օդային և ջրային ավազանների պաշտպանության հարցերըª կապված շինանյութերի արդյունաբերության հետ: Առաջարկվում է իրականացնել մի շարք միջոցառումներª հումքի պաշարների լրիվ և անթափոն իրացման, արդեն շահագործված քարհանքերի վերակուլտիվացման վերաբերյալ և այլն:
.jpg)


Комментариев нет:
Отправить комментарий