понедельник, 28 апреля 2014 г.

"Ոչ մետաղական հանքային ռեսուրսների օգտագործման" նպատակային համալիր ծրագիր

1992 թվականի մայիսի 23-ին ՀՀ կառավարությունը ընդունել է թիվ 305 ՙՀայաստանի Հանրապետության 1992 թ. սոցիալ-տնտեսական նպատակային, գործառական ծրագրերի և հայեցակարգերի մշակման մասին՚ որոշումը, որտեղ տեղ է հատկացվել ոչ մետաղական հանքային ռեսուրսների օգտագործմանը: Այս որոշման համատեքստում դեռևս 1993 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է ՙՈչ մետաղական հանքային ռեսուրսների օգտագործման՚ նպատակային համալիր ծրագիր (պատասխանատու կատարող ՙՔար և սիլիկատներ՚ ԳՀԻ, ծրագրի գլխավոր մշակող` ՙՀայարդշինանյութեր՚ պետական արտադրական միավորում): Համալիր ծրագրի մշակման աշխատանքներին անմիջականորեն մասնակցել են ՙՔար և Սիլիկատներ՚ գիտահետազոտական ինստիտուտը, Երկրաբանության և ընդերքի պահպանման վարչությունը, ՙՀայարդշին՚ գիտաարտադրական միավորումը, Հայկական սեյսմադիմացկուն շինարարության գիտահետազոտական ինստիտւտը և ՙՀայՔՀԻՔրոմ՚-ը: Ծրագիրն ընդգրկում է հումքի ամեն մի տեսակի համար տեղեկություններª հումքի կիրառման բնագավառների և որակի հանդեպ պահանջների, դրանց քիմիական կազմի և ֆիզիկա-տեխնիկական հատկությունների, միներալ-հումքային բազայի մասին, բերվում է հանքավայրերի ցուցակըª նրանց աշխարհագրա-վարչական դիրքը, ամփոփիչ քարտեզի վրա տեղը, տեղեկություններ պաշարների, հանույթի, ձեռնարկությունների մասին, որոնք իրականացնում են շահագործման աշխատանքները, արտահանվող արտադրանքի անվանացանկը, տեխնիկա-տնտեսական տվյալները և առաջարկություններª տվյալ ենթաճյուղի հեռանկարային զարգացման մասին: Քննարկվում են ներմուծվող հումքի փոխարինման հարցերը, տրվում առաջարկություններ, որոնցով հնարավոր կլինի ներմուծման փոխարինման տնտեսական քաղաքականություն իրականացնել, ապա օդային և ջրային ավազանների պաշտպանության հարցերըª կապված շինանյութերի արդյունաբերության հետ: Առաջարկվում է իրականացնել մի շարք միջոցառումներª հումքի պաշարների լրիվ և անթափոն իրացման, արդեն շահագործված քարհանքերի վերակուլտիվացման վերաբերյալ և այլն: 

суббота, 12 апреля 2014 г.

Ոչ մետաղական հանքանյութերը՝ որպես էներգոխնայողության միջոց

Լույս է տեսել ՀՊՏՀ-ի «Տնտեսագետ» ամսագրի 2014թ. առաջին՝ հունվար-փետրվարյան համարը, որտեղ հրատարակվել է «Ոչ մետաղական հանքանյութերը՝ որպես էներգոխնայողության միջոց» թեմայով հոդվածը: Հոդվածում ներկայացվել է մի շարք ոչ մետաղական հանքանյութերի վերամշակումից ստացվող արտադրատեսակներ, որոնց կիրառման դեպքում կապահովի ձայնա-ջերմամեկուսացում և կոմունալ վարձերի կրճատման հաշվին խնայողություն:

Հոդվածը ամբողջությամբ կարող էք կարդալ այստեղ, էջ 18-19:

понедельник, 31 марта 2014 г.

Քարանյութերի արտահանման ծավալները և շուկաները

Քարանյութերի վերամշակումը Հայաստանի տնտեսության ավանդական ճյուղերից մեկն է, որտեղ ունենալով բարձր որակի և մեծ քանակությամբ պաշարներª արտահանման ուղղված ռազմավարություն գոյություն չունի:
Քարի արդյունահանման և վերամշակման ոլորտում գործում են բազմաթիվ կազմակերպություններ, որոնց մեծ մասը իրենց արտադրանքը իրացնում է ներքին շուկայում, սակայն շինարարության ծավալների անկումը անմիջական ազդեցությունը թողեց նրանց արտադրատնտեսական գործունեության վրա: Արտահանող ձեռնարկու­թյունները քիչ են, որոնց համար ևս արտահանման շուկաներ գտնելն ու եղածը պահելը խիստ դժվարանում է:


2007-2012 թվականներին ՀՀ-ից արտահանվող մարմարի, տուֆի, կրաքարի և տրավերտինի ծավալների հանրագումարը (հազար ԱՄՆ դոլար¤[1]





2007-2012 թվականներին ՀՀ-ից արտահանվող գրանիտի, բազալտի, ծիրանաքարի և ավազաքարի ծավալների հանրագումարը (հազար ԱՄՆ դոլար¤[2]





Հայաստանի ցեմենտի արտահանման ծավալներն և հիմնախնդիրները

2009 թվականից շինարարության ոլորտի անկման և արտահանման ծավալների կրճատման հետևանքով (հատկապեսª Վրաստան արտահանումը) ցեմենտ արտադրող ձեռնարկությունները իրենց արտադրական ողջ հզորություններով գործունեություն չեն ծավալում, քանի որ ցեմենտի արտադրությունը սերտորեն կապված է ցեմենտի տեղափոխման շառավղի հետª 300 կմ մինչև մոտակա նավահանգիստ: Արդյունքումª արտահանումը շրջափակման պայմաններում ավելի ծախսատար և ժամանակատար է դառնում, իսկ ներքին շուկայում դեռևս շարունակվում է շինարարության ծավալների անկումը:
2008 և 2012 թվականներին ցեմենտի արտահանման ծավալը 38,3 մլն. ԱՄՆ դոլարից դարձել է 9,4 մլն. ԱՄՆ դոլար, որի հիմնական պատճառը Վրաստանում ցեմենտի նոր գործարանի բացումն է, իսկ Վրաստանը մեր արտահանման հիմնական շուկան էր: Չնայած այն հանգամանքի, որ վերջին տարիներին նկատվում է արտահանման ծավալների աճի միտում, սակայն այս դինամիկան երկարաժամկետ չենք կարող պահպանել արտահանման նոր շուկաների չգտնելու դեպքում:

2007-2012 թվականներին ՀՀ-ից արտահանվող ցեմենտի ծավալը (հազար ԱՄՆ դոլար¤[1]




Ցեմենտ արտադրող հիմնական երկրները

Համաշխարհայի ցեմենտ արտադրող առաջատար երկրների ցանկը, ըստ հերթականությամբ, գլխավորում են Չինաստանը, Հնդկաստանը և ԱՄՆ-ն: Մասնագետների կարծիքով, չնայած տնտեսական շրջափակումներինª Իրանը ցեմետնի իր արտադրության ծավալներով 2013 թվականին կփոխարինի ԱՄՆ-ին:
Ըստ ՙGlobal Cement՚ պարբերկանիª Իրանի ցեմենտը 24 երկիր է արտահանվում, 2012 թվականին Իրանի ցեմենտի արտահանումների ծավալը 13.65 միլիոն տոննա է կազմել, որից 11.85 միլիոն տոննանª Փորտլանդ, իսկ 1.76 միլիոն տոննան Կլինկեր տեսակի ցեմենտ է եղել[1]:
2012 թվականին Իրանի ցեմենտի շուկաներն են եղելª Իրաքը, Ադրբեջանը, Թուրքմենիան, Աֆղանստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Քուվեյթը, Պակիստանը, Կատարը, Թուրքիան, Էմիրությունները, Վրաստանը, Օմանը, Տանզանիան, Սաուդիան Արաբիան, Հայաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Վատիկանը, Հնդկաստան, Շվեյցարին ու Չինաստանը:

Բենտոնիտի արդյունահանման ծավալները միջազգային շուկայում

Չնայած 2008-2009 թվականների արդյունահանման ծավալների անկմանըª դեռևս պահպանվում է համաշխարհային շուկայում բենտոնիտի մեծ պահանջարկը, ինչը պայմանավորված է տնտեսության բոլոր ճյուղերում դրա լայն կիրառությամբ: Այս հանքանյութի արդյունահանմամբ առաջատար երկիրն է հանդիսանում ԱՄՆ-ն, որտեղ 1927 թվականից սկսած գործունեություն են իրականացնում համաշխարհային առաջատար American Colloid և Bentonite Performance Minerals ընկերությունները:

Բենտոնիտի համաշխարհային արտադրությունը (ըստ հիմնական երկրների) (հազար տոննա)[1]
Երկիրը
2006
2007
2008
2009
2010
2011
Հայաստան
0.72
0.11
0.05
0.24
1.4
1.2
Ադրբեջան
40.6
50.46
40.7
10.58
18.1
19.2
Չեխիա
267
335
235
171
183
190
Իրան
-
0.57
1.6
3.96
6.13
7.5
Հունաստան
1166
1342
1580
1500
844.8
890
ԱՄՆ
4940
4820
4900
3650
4000
4250




[1] “World Mineral Production 2007-2011”, British Geological Survey.www.bgs.ac.uk/downloads/start.cfm?id=2701‎ “Mineral Commodity Summaries 2012”, U.S. Department of the interior and U.S. Geological Survey. http://minerals.usgs.gov/minerals/pubs/mcs/2012/mcs2012.pdf

понедельник, 17 марта 2014 г.

Դիատոմիտների արդյունահանման ծավալները միջազգային շուկայում

Դիատոմիտ (կիզելգուր¤ արդյունահանող և վերամշակող երկրների շարքում Հայաստանը փոքր տեսակարար կշիռ ունի: Համաշխարհային շուկայում ՙհիմնական խաղացողներ՚ են հանդիսանում ԱՄՆ ¥Լոմպոկ, Կուինսի), Չինաստանը, Չիլին ¥Արսկա), Ֆրանսիա ¥Մյուրա) և այլ երկրները, որոնք արտադրանքի մեծ մասը օգտագործում են քիմիական արդյունաբերության մեջ: 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից կտրուկ անկումից հետո Դիատոմիտի համաշխարհային արտադրության ծավալների դինամիկան ունի կայուն աճի միտում:

Դիատոմիտի համաշխարհային արտադրությունը (ըստ հիմնական երկրների) (հազար տոննա)[1]

Երկիրը
2006
2007
2008
2009
2010
2011
Հայաստան
1.8
2.5
1.8
2.3
2.6
3.0
Չինաստան
420
420
444
440
400
400
Ֆրանսիա
75
75
75
75
75
75
Չեխիա
53
19
31
-
32
32.5
Իրան
13.4
0.3
2
-
-
-
Հոլանդիա
0.6
0.6
0.6
0.67
0.5
0.4910
Չիլի
19.1
25.4
25.5
23.0
30.9
31.2
ԱՄՆ
799
687
764
575
595
600


Պեռլիտի արդյունահանման ծավալները միջազգային շուկայում

Միջազգային շուկայում պեռլիտի գլխավոր արդյունահանող արտահանող երկրներ են հանդիսանում` Հունաստանը, Թուրքիան, Հունգարիան, Իտալիան և ԱՄՆ: Արտահանման առավել մեծ ծավալը ընկնում է Հունաստանին` սեփական արտադրության ավելի քան 60%-ը: ԱՄՆ արտահանում է սեփական արտադրության 5-7%-ը: Պեռլիտի և դրա հիմնա վրա արտադրված տարատեսակ արտադրանքի հիմնական սպառողներ են հանդիսանում բարձր զարգացած տնտեսություն ունեցող երկրները` ԱՄՆ, Արևմտյան Եվրոպան (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Նիդեռլանդներ և այլն), Ճապոնիան և այլն[1]:

Պեռլիտի համաշխարհային արտադրությունը (ըստ հիմնական երկրների) (հազար տոննա)[2]

Երկիրը
2007
2008
2009
2010
2011
Հայաստան
50
50
50
50
40
Չինաստան
700
700
700
710
710
Հունաստան
1100
1000
863
500
500
Հունգարիա
68
132
82
65
80
Իտալիա
60
60
60
60
60
Ճապոնիա
230
230
230
210
200
Մեքսիկա
54
43
51
50
50
Ռուսաստան
45
45
45
46
46
Թուրքիա
160
160
160
230
500
ԱՄՆ
409
434
380
414
400