воскресенье, 16 марта 2014 г.

Դիատոմիտների հատկությունները և կիրառման ոլորտները

Դիատոմիտները (Կիզելգուր¤ իրենցից ներկայացնում են թեթև օրգանոգեն նստվածքային ապարներ, որոնք հիմնականում կազմված են ամորֆ սիլիկահողից: Արտաքնապես դիատոմիտները իրենցից ներկայացնում են փխրուն, թեթև խտացված ալրանման կուտակներ, հեշտությամբ վերածվելով բավականին ծակոտկեն փոշու` սպիտակ, մոխրասպիտակ, դեղնավուն, վարդագույն գույների: Դիատոմիտները օգտագործվում են, որպես ակտիվ հանքային հավելանյութ ցեմենտի կլինկերում, կրաքարային և ցեմենտային շաղախներում, որպես լցանյութ` պլաստմասային, ռետինե արտադրատեսակներում, որպես ջերմա և ձայնամեկուսիչներ, որպես ադսորբենտ` շաքարի, նավթավերամշակման և  արդյունաբերության այլ ճյուղերում:
2000 թվականին Ուլյանովի պետական գյուղատնտեսական ակադեմիան լայնածավալ հետազոտություններ է իրականացրել դիատոմիտի կիրառությունը գյուղատնտեսության մեջ: Հետազոտությունների ընթացքում պարզվել ªէ, որ դիատոմիտի 5-10 տոննա/հա օգտագործման դեպքում հացահատիկային մշակաբույսերի բերքատվությունը 0,3-0,8 տոննա/հա բարձրացել է, իսկ բանջարեղենային մշակաբույսերինըª 20 տոկոս:

Զտման նկատմամբ աճող պահանջները պարտադրում են գտնել դիատոմիտին փոխարինող  ուրիշ նյութեր: Սակայն առայժմ  չկա այնպիսի նյութ, որը փոխարինի այդ բնագավառում բազմակողմանի հատկություններով օժտված կիզելգուրին: Սովորաբար օգտագործվող ֆիլտրող նյութի նկատմամբ հիմնական պահանջը նրա իներտությունն է գարեջրի  նկատմամբ: Այն պետք է լինի քիմիապես  չեզոք, բացարձակ  մաքուր, չունենա հոտ, համ, չպարունակի լուծվող աղեր, օրգանական նյութեր: Այս հանգաման-քով պայմանավորվածª դեռևս կպահպանվի համաշխարհային շուկայում դիատոմիտի վերամշակումից ստացվող զտիչ փոշիների նկատմամբ մեծ պահանջարկը:
Դիատոմիտները ¥Կիզելգուր¤ կարող են օգտագործվել շինարարական թեթև աղյուսի, բջջային թեթև բետոնի, սպիտակ ու գունավոր ցեմենտի, ջերմամեկուսիչ իրերի արտադրության համար: Դրանք հանդիսանում են նաև շատ արդյունավետ մաքրող, զտող, նյութ, որոնք մեծ չափերով օգտագործվում են բուսական յուղերի, գինու, կոնյակի, հյութերի, շաքարի արտադրության մեջ, ինչպես նաև նավթավերամշակման, պարարտանյութերի, սինթետիկ կաուչուկի, ռետինատեխնիկական իրերի, հեղուկ ապակու և ջնարակի  արտադրության և շատ այլ բնագավառներում որպես կատալիզատոր կամ լրացուցիչ նյութ: Դիատոմիտը ծակոտկեն է, ընդունակ է ադսորբցիայի, վատ ջերմա և ձայնահաղորդիչ է, դժվարահալ և թթվակայուն է: Այն որպես քիմիական նյութ պարունակում է 80%-ից ավելի ամորֆ սիլիցիումի օքսիդ: 

Комментариев нет:

Отправить комментарий