суббота, 15 марта 2014 г.

Հայաստանը առատ է տուֆերով


Հայաստանում հայտնաբերված են տուֆաքարի ավելի քան 110 հանքավայրեր, որոնց երկրաբանական պաշարները գնահատվում են 2.5 մլրդ խորանարդ մետր :
Հանրապետության տուֆերի հանքավայրերի հիմնական առավելություններից մեկն այն է, որ դրանց գերակշռող մասը գտնվում է անմիջական երկաթուղուն մոտ կամ նրանից 20 կմ հեռավորության վրա, ինչը բարձրացնում է տուֆաքարի օգտագործման արտադրատնտեսական նշանակությունը և արտահանման հնարավորությունները:

Պետրոգրաֆիական, ֆիզիկամեխանիկական և այլ հատկանիշներից ելնելով՝ Հայաստանի հրաբխային տուֆերը բաժանվում են հինգ հիմնական տիպերի՝ Արթիկի, Երևանյան, Անիական, Բյուրականի և ֆելզիտային:
Տուֆաքարերը ձայնի ու ջերմության վատ հաղորդիչներ են, որը բարձրորակ բնական քարանյութի կարևոր առանձնահատկություններից մեկն է, ինչպես նաև երկարակեցությամբ են օժտված, ծակոտկեն ու թեթև են, հեշտ մշակվող, ունեն թթվակայուն հատկություն:
1928 թվականից ի վեր Արթիկ քաղաքի շրջակայքում գտվող տուֆի հանքավայրերում տուֆի մեքենայական արդյունահանում է իրականացվում: ՙԱրթիկտուֆ՚ կոմբինատը 17 հանքավայրերից տուֆաքար արդյունահանող միակ խոշոր ձեռնարկությունն է եղել, որի արտադրանքն օգտագործվել է Երևանի և հանրապետության մյուս խոշոր քաղաքների կառուցապատման համար, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի հանգստի քաղաքներում, Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում:
Մինչև 1990 թվականը հանրապետությունում տարեկան արտադրվում էր 1,1մլն  մ3 տուֆաքար, որի ավելի քան 40 տոկոսը տալիս էր Արթիկ տուֆը:


2007-2012 Ãí³Ï³ÝÝ»ñÇÝ ÐÐ-áõÙ áõÕÇÕ Ïïñí³ÍùÇ ïáõýÇ ³ñï³¹ñáõÃÛ³Ý Í³í³ÉÝ»ñÁ (ѳ½³ñ ïáÝݳ¤[1]



[1] ÐÐ ²ìÌ, г۳ëï³ÝÇ Ð³Ýñ³å»ïáõÃÛ³Ý ëáódzÉ-ïÝï»ë³Ï³Ý íÇ׳ÏÁ, Æñ³Ï³Ý ѳïí³Í, 2007-2012ÃÃ.: http://armstat.am/file/article/sv_12_12a_121_.pdf

Աղբյուրը՝
Մելքումյան Ս.Ա., ՙՔարը մեր հարստությունն է՚: Եր., ՙԼույս՚, 1985, էջ 69:
Մելքումյան Ս.Ա., ՙՀայաստանի Հանրապետության բնական պայմանների ու ռեսուրսների տնտեսաաշխարհագրական գնահատումը և շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրները՚: Եր., ՙԶանգակ-97՚,  2009, էջ 69:

Комментариев нет:

Отправить комментарий