суббота, 15 марта 2014 г.

Արագածպեռլիտ ընկերությունն ունի մեծ արտադրատնտեսական ներուժ

Խորհրդային շրջանում Արագածի հանքավայրի բազայի վրա գործում էր ՙԱրագած-պեռլիտ՚ ձեռնարկությունը, որը թողարկում էր կտորներով պեռլիտ, խիճ, ավազ, փքված պեռլիտ: Երեք հերթափոխով աշխատում էին մոտ 320 աշխատողներ: Այս հանքավայրից խորհրդային տարիներին տարեկան ավելի քան 200 հազար տոննա պեռլիտ էր արտահանվում Իտալիա և Բելգիա, որտեղ այն օգտագործվում էր բարձրորակ ֆիլտրող-զտող նյութերի արտադրության համար, որը նաև այսօր մեծ պահանջարկ ունի միջազգային շուկայում: Մինչև 1992 թվականը մեծ քանակությամբª տարեկան 600-700 հազար տոննա տեսակավորված  պեռլիտի հումք էր արտահանվում Վրաստան, Ռուսաստան և Ուկրաինա ջերմամեկուսիչ նյութերի արտադրության համար: 

1999 թվականին պայմանագրով ՙԱրագած-պեռլիտ՚ գործարանը 1.3 մլն. դոլարի դիմաց մասնավորեցվեց ամերիկյան ՙԴեկոլայթ՚ ընկերությանը կողմից, որը 1999-2001 թվականներին մոտ 300-400  հազար ԱՄՆ դոլար ներդրում կատարեց` գործարանը վերազինելով կանադական և գերմանական սարքավորումներով:
1999-2003 թվականներին ՙԱրագածպեռլիտ՚ ԲԲԸ-ն 200-300 հազար տոննա պեռլիտի տեսակավորված հումք է արտահանել արտերկիրª Բելգիա, ԱՄՆ, Նիդեռլանդներ, Շվեյցարիա և այլն:
2003 թվականից ի վեր ձեռնարկությունը պեռլիտ է արդյունահանում և վերամշակվում չնչին քանակությամբ, քանի որ արտահանում գրեթե չի կատարում բարձր տրանսպորտային ծախսերի պատճառով, իսկ ներքին շուկայում քիչ է իրացվում պահանջարկի բացակայության պատճառով (բացառությամբ աղետի գոտու շինարարության վրա փոքր քանակներով): Ընկերությունում կուտակվել է ավելի քան 50 հազար տոննա արդյունահանված պեռլիտ, սակայն ներկա պահին պահեստավորման տարածքի բացակայության պատճառով արդյունահանումը դադարեցվել է: 2012 թվականին գործարանը մոտ 38 հազար տոննա պեռլիտ խիճ և ավազ է վերամշակել, որը իրացրել է ներքին շուկայում մեկ տոննան 2000 ՀՀ դրամովª վաճառելով ցեմենտի գործարաններին:
ՙԱրագածպեռլիտ՚ ԲԲԸ-ի ներկայիս արտադրական հզորությունը տարեկան 500 հազար տոննա է, սակայն տարվա մեջ աշխատում է մի քանի ամիս: Ձեռնարկությունը դեռևս ունի բարձր մասնագիտական պատրաստվածության կադրեր, որոնք կարող են արտադրության ընթացքում շարքից դուրս եկած հոսագծերն ու այլ սարքավորումները վերանորոգել և կարգավորել հենց տեղում: Ձեռնարկությունը իր արտադրանքը երկաթգծով տեղեփոխելու հնարավորություն ունի, մեկ վագոնը բեռնվում է յոթ րոպեում:
Ձեռնարկության ամերիկացի սեփականատերերը իրենց միջոցներով մարում են բոլոր տեսակի պարտավորությունները անկախ նրանիցª գործունեություն ծավալու է, թե ոչ: Չունի ոչ մի պարտք աշխատողների, պետական բյուջի կամ այլ ձեռնարկությունների հանդեպ:

Комментариев нет:

Отправить комментарий