Բենտոնիտային կավերի խոշոր պաշարներ կան Իջևանից ոչ մեծ հեռավորության վրա գտնվող Սարիգյուղի մոտ: Փոքր պաշարներով առավել հայտնի ենª Նոյեմբերյանի, Ճամբարակի և Գոշի հանքավայերը:
Սարիգյուղի հանքավայրի բազայի վրա 1973 թվականին կառուցվել է ՙԲենտոնիտ՚ կոմբինատը տարեկան 1.1 մլն տոննա հզորությամբ: Այս կոմբինատը լայն ճանաչում ուներ Միութենական հանրապետություններում: Արցախահայության արդարացի պահանջին ի պատասխան Ադրբեջանը Հայաստանը ենթարկեց տրանսպորտային և տնտեսական շրջափակման, որի արդյունքումª դադարեցվեց մեր տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող կոմբինատի գործունեությունը: Խորհրդային շրջանում Կոմբինտաը ունեցել է երեք հերթափոխով աշխատող շուրջ 1200 աշխատակիցներ, գործել են 8 հոսքային գծեր: Նախկինում Կոմբինատը 400 հասցեներով բենտոնիտի փշրանք է արտահանել, որի աշխարհագրությունը ընդգրկում էր Եվրոպայից մինչև Հեռավոր Արևելք:
Խորհրդային շրջանում ձեռնարկությունը բացի տնտեսականից նաև քաղաքաստեղծ նշանակություն է ունեցել, ինչի արդյունքում Կոմբինատին կից ձևավորվել է Ազատամուտ ավանը (այժմª գյուղական համայնքը¤ իր տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներով:
1996 թվականին Կոմբինատը սեփականաշնորհվեց ռուսաստանաբնակ Օքրոյանների ընտանիքի կողմից: Մինչև 2009 թվականը Կոմբինատը չնչին հզորությունով է աշխատել և երկար տարիները արտահանման շուկաներ գրեթե չի ունցել:
Ներկայումս կոմբինատը աշխատում է ոչ լրիվ հզորությամբª միայն երկու հոսքագիծ (նախկինում 8¤: Ձեռնարկությունն ունի թափուր աշխատատեղեր, որոնք աստիճանաբար լրացվում են: Վերջին 4 տարիների ընթացքում ՙԻջևանի բենտոնիտ կոմբինատ՚ ԲԲԸ-ի բաժնետերերի կողմից մեծ աշխատանք է կատարվել անգործության մատնված գործարանը վերականգնելու համար, տեղադրվել են եվրոպական և ռուսական նոր սարքավորումներ: Ընկերության ղեկավարությունը վրացական և հայկական ընկերությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որի շնորհիվ ամեն ամիս բեռնատարներով և երկաթուղով արտահանում է 3000-4000 տոննա արտադրանքª բենտոնիտի մշակված փոշի:
Մասնավորեցումից հետո ՙԻջևանի բենտոնիտ կոմբինատ՚ ԲԲԸ-ն ավելացրել է արտադրանքի անվանցանկը. թողարկում է բենտոնի փոշի և բենտոնի փշրանք և ակտիվացված նույն արտադրանքը կալցինացված սոդայի միջոցով, ինչպես նաև պոլիմերներով, որոնք այժմ լայն կիրառություն ունեն հորատման աշխատանքներում, շինարարության (թունելներ և հիդրոմեկուսացում¤, մետաղագործության և ձուլվածքի (կաղապարների պատրաստման մեջ¤, գինեգործության (ֆիլտր փոշի¤, գյուղատնտեսության մեջ (անասնակերի հավելում¤ և որպես լցոնող (կատվի պետքարան¤: Կոմբինատը հնարավորություն ունի արտադրելու 125, 90 և 50 միկրոն ֆիլտր փոշիներ: Արտադրանքը փաթեթավորվում է հիմնականում մեկ տոննանոց պարկերով, պատվերի դեպքումª ավելի փոքր պարկերով: Ձեռնարկությունը ներկայումս աշխատանքներ է կատարում որակի կառավարման ISO համակարգի ներդրման ուղղությամբ:
Ձեռնարկության արտահանման ուղղվածությունը փաստում է այն հանգամանքը, որ ընդհանուր արտադրանքի 98 տոկոսը արտահանվում է Ռուսաստան և Եվրոպա (Բելգիա, Անգլիա և այլն¤:

Комментариев нет:
Отправить комментарий