Քարի արդյունահանման և վերամշակման ոլորտում գործում են բազմաթիվ կազմակերպություններ, որոնց մեծ մասը իրենց արտադրանքը իրացնում է ներքին շուկայում, սակայն շինարարության ծավալների անկումը անմիջական ազդեցությունը թողեց նրանց արտադրատնտեսական գործունեության վրա: Արտահանող ձեռնարկությունները քիչ են, որոնց համար ևս արտահանման շուկաներ գտնելն ու եղածը պահելը խիստ դժվարանում է:
2007-2012 թվականներին ՀՀ-ից արտահանվող մարմարի, տուֆի, կրաքարի և տրավերտինի ծավալների հանրագումարը (հազար ԱՄՆ դոլար¤[1]
2007-2012 թվականներին ՀՀ-ից արտահանվող գրանիտի, բազալտի, ծիրանաքարի և ավազաքարի ծավալների հանրագումարը (հազար ԱՄՆ դոլար¤[2]
Քարի արդյունահող և վերամշակող ձեռնարկությունները պետք է քայլեր ձեռնարկեն նոր շուկաներ գտնելու ուղղությամբ, քանի որ 2003-2008 թվականների շինարարական բումը այլևս չի սպասվում, իսկ Սոչիի 2014 թվականի ձմեռային Օլիմպիադայի շինարարական աշխատանքները, որտեղ հիմնականում մատակարվում են քարերը, նույնպես շուտով կավարտվեն:
Այսօրվա դրությամբ Հայաստանը միայն երեք տեսակի քար է հաջողությամբ արտահանումª տրավերտին, ֆերզիտ և բազալտ, որոնք վերջին տարիների ընթացքում հաջողությամբ արտահանվում են հիմնականում չինական և հնդկական շուկաներ, քիչ քանակությամբ Եվրոպա և ԱՄՆ:
[1] ÐÐ ²ìÌ, г۳ëï³ÝÇ Ð³Ýñ³å»ïáõÃÛ³Ý ³ñï³ùÇÝ ³é¨ïáõñÁ 2007-2012ÃÃ.(Áëï ³ñï³ùÇÝ ïÝï»ë³Ï³Ý ·áñÍáõÝ»áõÃÛ³Ý ³åñ³Ýù³ÛÇÝ ³Ýí³ó³ÝÏÇ 8-ÝÇß ¹³ë³Ï³ñ·Ù³Ý): http://armstat.am/am/?nid=82&id=1452
.jpg)

Комментариев нет:
Отправить комментарий