Բենտոնիտը բնական կավանյութ է, որն ունի փքվելու ունակություն 14-16 անգամ: Տվյալ երևույթը օգտագործում են նավթարդյունաբերության, գյուղատնտեսության, քիմիայի, սննդի և արդյունաբերական այլ ոլորտներում: Օրինակª ստանալու բարձր որակային կավային լուծույթ հորատման աշխատանքների համար, ձուլման և սև մետալուրգիայի արտադրության մեջ` կաղապարային խառնուրդներ ստանալու համար, ավտոդողերի ռեզինների արտադրության մեջ, որպես լցանյութեր` պոլիմերային նյութերի համար: Բենտոնիտից ստացված պոլիմեր-միներալային բաղադրանյութը, որը իրենից ներկայացնում է ջրալուծ մոնոմիներալների հիման վրա սինթեզված պոլիմերի և մոնտմորինոլիտային կավերի խառնուրդ` օժտված է ջրակալման և ջրապահպանման մեծ պոտենիցիալով: Բաղադրանյութը կունենա լայն կիրառություն գյուղատնտեսության մեջ, որի արդյունքում`
- Կբարձրանա միամյա և բազմամյա գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը ոչ պակաս, քան 25 տոկոս,
- Բույսերի վեգետացիայի շրջանում ոռոգման ջրի խնայողությունը կկազմի շուրջ 40 տոկոս,
- Էապես կփոխվի աղակալված հողերի կառուցվածքը:
Բաղադրանյութը կարելի է օգտագործել հակասողանքային, վտանգավոր արտածին երկրադինամիկական վտանգավոր երևույթների դեմ պայքարի գործընթացում, ինչպես նաև ջրամբարներում, ջրհավաքներում, ջրատարներում և այլ հիդրոտեխնիկական կառյուցներում տարածված ֆիլտրացիոն երևույթների կանխարգելման համար: Բենտոնիտի բաղադրանյութը որպես մեկուսիչ կարող է հանդիսանալ թունաքիմիկատների և այլ վնասակար թափոնների գերեզմանոցների անվտանգությունը ապահովելու համար: Բենտոնիտների սպառման ամենամեծ տեսակարար կշիռն ունեն հորատման տեխնիկական և ձուլման աշխատանքներում:

Комментариев нет:
Отправить комментарий