2009 թվականից շինարարության ոլորտի անկման և արտահանման ծավալների կրճատման հետևանքով (հատկապեսª Վրաստան արտահանումը) ցեմենտ արտադրող ձեռնարկությունները իրենց արտադրական ողջ հզորություններով գործունեություն չեն ծավալում, քանի որ ցեմենտի արտադրությունը սերտորեն կապված է ցեմենտի տեղափոխման շառավղի հետª 300 կմ մինչև մոտակա նավահանգիստ: Արդյունքումª արտահանումը շրջափակման պայմաններում ավելի ծախսատար և ժամանակատար է դառնում, իսկ ներքին շուկայում դեռևս շարունակվում է շինարարության ծավալների անկումը:
2008 և 2012 թվականներին ցեմենտի արտահանման ծավալը 38,3 մլն. ԱՄՆ դոլարից դարձել է 9,4 մլն. ԱՄՆ դոլար, որի հիմնական պատճառը Վրաստանում ցեմենտի նոր գործարանի բացումն է, իսկ Վրաստանը մեր արտահանման հիմնական շուկան էր: Չնայած այն հանգամանքի, որ վերջին տարիներին նկատվում է արտահանման ծավալների աճի միտում, սակայն այս դինամիկան երկարաժամկետ չենք կարող պահպանել արտահանման նոր շուկաների չգտնելու դեպքում:
Գազի սակագնի բարձրացումը անմիջականորեն իր ազդեցությունն է ունենում արտահանվող ցեմենտի գինի վրա, քանի որ ցեմենտի արտադրության ընթացքում մեծ քանակությամբ էներգակիրներ են օգտագործվում, որի արդյունքումª ընդհանուր ինքնարժեքի մեջ մեծ տեսակարար կշիռ են գրավում վառելիքային ծախսերը: Գնի բարձրացումը կհանգեցնի միջազգային շուկայում մեր արտադրանքի մրցունակության նվազման:
Ցեմենտի արտահանման շուկաներ գտնելը հրատապ է դառձել մեր երկրի համար: Կարող ենք կանխատեսել, որ սիրիական հակամարտության ավարտից հետո մեր ձեռնարկությունները ցեմենտի արտահանման հնարավորություն կունենան, քանի որ Սիրիայի տնտեսությունն և ենթակառուցվածքները վերականգնելու համար լայնամասշտաբ շինարարական աշխատանքների անհրաժեշտություն կլինի:
[1] ՀՀ ԱՎԾ, Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրը 2007-2012թթ. (ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվացանկի 8-նիշ դասակարգման): http://armstat.am/am/?nid=82&id=1452,
http://armstat.am/file/article/sv_12_12a_121_.pdf

Комментариев нет:
Отправить комментарий