воскресенье, 16 марта 2014 г.

Հայաստանը հարուստ է հրակայուն կավերով

Հանրապետության տարածքում ոչ մետաղական հանքանյութերից տնտեսական կարևոր նշանակություն ունեն հրակայուն ապարները: Դրանցից հատկապես կարևոր են Թումանյանի հրակայուն կավերի պաշարները:
Թումանյանի հրակայուն ապարների հանքավայրը, իր հումքի բարձր որակով հանդիսացել է Խորհրդային միություն եզակի հանքավայրը, որը փաստացի ներկայացված է բնական շամուտով, այսինքն՝ ապարները բնականից թրծված են և հանդիսանում են ԱՄՆ-ի Օհայո նահանգի հրակայուն ապարների (ֆլինտ-կլեյ) նմանատիպը: Այս ձեռնարկությունը խորհրդային տարիներին ունեցել է բազային ձեռնարկության կարգավիճակ:
Առանձնացվում են հումքի երկու տարատեսակ՝ գորշ և սպիտակ, որոնք բացի գույնից` տարբերվում են ամրությամբ, կառուցվածքով և քիմիական կազմով:

Թումանյանի (Ձաղիձորի) տարածքում գտնվող հրակայուն կավային ապարների հանքավայրի բազայի վրա 1951 թվականին Խորհրդային միության գունավոր մետալուրգիայի նախարարության ջանքերով կառուցվել է Թումանյանի հրակայուն աղյուսի գործարանը, որի ենթակայության ներքո գտնվում էր գործարանը:
Մինչև խորհրդային կարգերի փլուզումը գործարանը գործում էր տարեկան 50000 տոննա արտադրողականությամբ և ուներ 1200 աշխատող: Հրակայուն կավերի գործարանն արտադրում էր հրակայուն աղյուս, եռաշերտ ծայրակալներ և ընկալափոխանցիկ սարքեր:
Անկախացումից հետո ձեռնարկությունը, կորցնելով իր նախկին տնտեսական կապերը և շուկաները, անգործության մատնվեց: 1995-1996 թվականներին ձեռնարկությունը սեփականաշնորհվեց և վերանվանվեց ՙԹումանյանի հրակայուն նյութերի գործարան՚ ՓԲԸ: Ներկայումս աշխատում են 2 արտադրամասեր, որտեղ զբաղված են ընդամենը 15-20 մարդ: Մեկ արտադրամասը արտադրում է աղյուս` օգտագործելով նախկին մնացած պահեստավորված կավը (բերված Վորոնեժ քաղաքից) և շամուտի (թրծած կավ) ջարդոնը: Աղյուսն արտադրվում է քիչ քանակությամբ` պահանջարկի դեպքում: Երկրորդ արտադրամասում արտադրում են տիգելներª դարձյալ պահանջարկի դեպքում[1]:



[1] ÐРγé³í³ñáõÃÛáõÝ, §ÐÐ Èáéáõ Ù³ñ½Ç ÂáõÙ³ÝÛ³Ý ù³Õ³ù³ÛÇÝ Ñ³Ù³ÛÝùÇ(µÝ³Ï³í³ÛñÇ) ·É˳íáñ ѳï³Ï³·ÇÍÁ ѳëï³ï»Éáõ Ù³ëÇݦ áñáßáõÙ, 27.12.2007Ã. N 1590-Ü:

Комментариев нет:

Отправить комментарий