суббота, 15 марта 2014 г.

Հայաստանը հարուստ է բացառիկ բազալտի տեսակներով

Հայասատանի քարանյութերի համակարգում կարևոր տնտեսական նշանակություն ունեն նաև բազալտներն ու դրանց խմբին պատկանող մյուս ապարները ¥անդեզիտները, անդեզիտաբազալտները, դացիտները և այլն¤: Բազալտի պաշարները հատկապես խոշոր են Ախուրյանի, Անիի, Աբովյանի, Աշտարակի, Վայքի, Գորիսի, Գավառի, Կապանի, Մարտունու, Սևանի, Սպիտակի, Թալինի, Սիսիանի տարածաշրջաններում և հանրապետության մյուս վայրերում: Դրանց պաշարները մեծ են նաև Երևան քաղաքի շրջակայքում:
Հայաստանի բազալտները հիմնականում կիրառվում են շինարարության մեջ որպես երեսապատման սալիկներ, եզրաքարեր: Բազալտից ստանում են նաև բարձրորակ խիճ և ավազ, որը կիրառվում է բետոնային աշխատանքներում, ծակոտկեն տեսակները օգտագործվում են նաև որպես որմնաքար, ինչպես նաև հատուկ իրերիª թղթի արտադրության մեջ, ցելյուլոցայի մանրացման համար և այլ բնագավառներում:
Բազալտի հանքավայրերը հարյուրից ավելի են, դրանցից մի քանիսն իրենց կազմով բացառիկ են: Օրինակª Խալաջի բազալտի հանքանյութի մեջ MgO-ի պարունակությունը հասնում է մինչև 11 տոկոս, որն այժմ չի գործում: 

Комментариев нет:

Отправить комментарий