суббота, 15 марта 2014 г.

Քար և Սիլիկատներ գիտահետազոտական ինստիտուտի գործունեությունը

1961 թվականի հունվարի 1-ին հիմնադրվել է ՙՔարի և Սիլիկատներ՚ գիտահետազոտական ինստիտուտը, որի հիմքն էին հանդիսացել մի շարք գիտահետազոտական ստորաբաժանումներª Շինարարական նյութերի և կառուցվածքների Հայկական ինստիտուտը, նախագծա-կոնստրուկտորային ինստիտուտի գրասենյակը և գիտահետազոտական կենտրոնական լաբորատորիայի արդյունաբերական շինարարության վարչությունը:

1963 թվականին Մինիստրների խորհրդին առնթեր Պետական կոմիտենների ստեղծման արդյունքում այդ կառույցը վերակազմավորվեց և անցավ ԽՍՀՄ Շինանյութերի մինիստրության ենթակայության տակ: 1982 թվականին ինստիտուտը վերանվանվեց ՙՔար և Սիլիկատ՚ գիտա-արտադրական միավորում:
1993 թվականին կապված ՀՍՍՀ շինանյութերի մինիստրության լուծարման հետ ՙՔար և Սիլիկատներ՚ ԳԱՄ-ը հանձնվեց ՙՀայարդշին՚-ին, որից հետոª 1997 թվականից ի վեր, գտնվում է Էկոնոմիայի նախարարության ենթակայաության ներքո:
2000 թվականի դեկտեմբերի 1-ից ինստիտուտը վերանվանվել է ՙՔար և Սիլիկատներ՚ գիտահետազոտական նախագծային ՓԲԸ (այսուհետª Ինստիտուտ):
Հիմնադրման օրվանից մինչ այժմ նրա գործունեությունն ուղղված է բնական և երկրորդային ոչ մետաղական օգտակար հանածոների ուսումնասիրությանըª նրանց արտադրության տեղաբաշխման, արդյունավետ տեխնիկայի և տեխնոլոգիաների նախագծման, արտադրական տեսականու մշակման և համալիր անթափոն օգտագործման խնդիրների լուծման համար:
Ինստիտուտը գտնվում է գործարար և ստեղծագործական կապերի մեջ մի շարք գիտական կառուցների հետ ԱՊՀ-ում, Եվրոպայում և ԱՄՆ-ում:
Ինստիտուտը նաև հանդիսանում է Յունեսկոյին առընթեր ИКОМОС կազմակերպության անդամ, որը համակարգում է հնագույն շինությունների և հուշարձանների վերականգնողական աշխատանքները:
Ինստիտուտի 40-ամյա գործունեության արդյունք են դարձել աշխարհում ճանաչված քարի կտրման պրոցեսի գիտական հիմնավորման մշակման հետազոտությունները, քարերի ալմազային մշակման տնտեսությունը, քարերի երկարակեցության գնահատումը, պեռլիտների փքման տեսությունը, լեռնազանգվածի ձևավորման օրինաչափության սահմանումըª կապված քարհանքի երկրատեխնիկական պայմաններից և այլն:
Իստիտուտի քարի վերամշակման լաբորատորիան ունեցել է գլխավոր գործառույթ Խորհրդային միությունում. այնտեղ հիմնականում ուսումնասիրվել են բնական քարի կազմը, հատկությունը, կառուցվածքը, նրա կիրառումը պատի շարվածքում, երեսպատման սալիկների արտադրության մեջ և որպես ճանապարհաշինության հումք: Մշակվել է քարի թափոններից և պոլիմերների միաձուլումից ստացվող արհեստական երեսպատման սալիկների տեխնոլոգիան: Նոր մեթոդի հիման վրա կատարվել են քարի մանրացման, փոշիացման, մանրացման պրոցեսի ուսումնասիրման, մանրացված հումքի հատիկային կառուցվածքի որոշման ուղղությամբ ուսումնասիրություններ:
Լաբորատորիայի հիմնական գիտական ուղղություն է համարվում պեռլիտային հանքանյութի փքման, տեխնոլոգիական մեկուսիչ նյութերի ստացումը, զտման նյութերի ստացումը, մաքրման միջոցները, որոնք կիրառվում են ոչ ավանդական մեթոդներով պեռլիտի փքման մեջ և այլն:
Լաբորատորայի նախագծերը ընկած են որոշ գործարանների և ցեխերի նախագծերի հիմքում: Իստիտուտի փորձարարական բազայում այժմ գործում են 2 արդյունաբերական-փորձարարական հոսքագծերª ծակոտկեն ապակու հատիկավորման և տեխնոմեկուսիչ նյութերի հատիկավորման հիման վրա, որոնց արտադրանքը օգտագործվում է արտադրության մեջ: Իստիտուտը այժմ ֆինանսավորման պակաս ունի:

Комментариев нет:

Отправить комментарий