Քարակերտի քարաձուլման գործարան (այսուհետª ՔՔԳ) նախագծվել է 1973 թվականին հիմնականում Խորհրդային միության Գունավոր մետալուրգիայի, Հայաստանի ԳՀԻ և մյուս հանրապետությունների ինստիտուտների կողմիցª օգտագործելով գիտության այդ ոլորտի ամենավերջին նվաճումները:
ՔՔԳ-ն կառուցվել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական միջոցներով հիմնականում լեռնամետալուրգիական և քիմիական արդյունաբերությանը թթվակայուն և մաշվածքակայուն բազալտյա ձուլածո արտադրանքներով ապահովելու նպատակով (բազալտյա թթվակայուն և հիմնակայուն ձուլածո սալիկներ, խողովակներ, ներսից ձուլածո բազալտով երեսապատված մետաղյա խողովակներ, սնուցիչ կոնտակտային չաներ ֆլոտացիայի համար, ասֆալտին փոխարինող սալիկներ (брусчатки) և այլն): Ձուլածո բազալտի օգտագործման ոլորտները անցնում են մի քանի հարյուրից: Գործարանը կառուցվել է 14-15 տարվա ընթացքում և հանձնվել է պետական հանձնաժողովին 1991 թվականին: Ըստ հանձնաժողովի գործարանի նախահաշվային արժեքը կազմել է 6,2 մլն. խորհրդային ռուբլի: Գործարանը նախագծվել և կառուցվել է Չեխոսլովակիայում գործող նմանատիպ արտադրության հիման վրա, օգտագործելով բազմաթիվ տեխնիկական նորություններ և գիտական նվաճումներ այդ ոլորտում, որը և գործարանը դարձրել է Եվրոպայում միակը բարձրորակ և բարդ կառուցվածքի բազալտե ձուլածո արտադրանք ստանալու համար: Գործարանը ունի լիարժեք արտադրական ենթակառուցվածքներ: ՔՔԳ-ն զբաղեցնում է 20 հա տարածք:
Հիմնական արտադրամասերը պարունակում են[1].
- Նախապատրաստական արտադրամաս – բազալտի տեսակավորում, մանրում, աղում, բովախառնուրդի պատրաստում, տեղափոխում դեպի վառարան,
- Բազալտի եփման մարտենյան տիպի վառարան – 32 տոննա օրական արտադրողականությամբ, աշխատող մինչև +1500-1550C ջերմային ռեժիմով,
- Բազալտի ձուլվածքի կաղապարման ավտոմատ սարքավորումներ,
- Պատրաստի արտադրանքի թրծաթողման 2 վառարաններ, յուրաքանչյուրը 60 մ երկարությամբ, աշխատող անընդհատ մինչև C ջերմային ռեժիմում:
ՔՔԳ-ի ամենամեծ առավելությունը նմանատիպ գործարանների համեմատությամբ` դա կառուցված թրծաթողման վառարանների տեսակն է, որը միակն է Եվրոպայում: Վառարանները ամբողջովին մոնտաժված են հրակայուն մետաղյա ձուլ-վածքից պատրաստված սարքավորումներից աշխատող մինչև 1300 ցելսուս ջերմային ռեժիմում և երեսապատված է երկշերտ և եռաշերտ հրակայուն աղյուսով: Գազի հոսքը դեպի վառարան, ջերմային գրադիենտը ամբողջ վառարանի ծավալով, տաք և սառը օդի շարժը վառարանի ցանկացած տեղամասում, համապատասխան ջերմային ռեժիմի պահպանումը յուրաքանչյուր կետում կարգավորվում է ավտոմատ եղանակով:
Նման ցուցանիշներով թրծաթողման վառարանը թույլատրում է ստանալու ամենաբարդ կառուցվածքի և կատարյալ որակի բազալտյա ձուլածո թթվակայուն և մաշվածքակայուն առարկաներ, որը և հանդիսանում է մրցակցության առաջին գրավականը միջազգային շուկայում: Բացի հիմնական արտադրամասից կառուցվել և շահագործման է հանձնվել ապակյա տարաների պատրաստման արտադրամասը (եփման վառարան, թրծաթողման վառարան, մեխանիկական և քիմիական հղկման և փայլեցման արտադրամասեր և այլն): Սույն արտադրամասը շահագործվել է և արտադրանք է տվել 4 տարի: Մեկ տարի գործել է նաև հաստ թիթեղյա ցուցափեղկային ապակիների արտադրամասը, որը արտադրել է նաև տարբեր ավտոմեքենաների առջևի և ետևի ապակիներ:
ՔՔԳ-ն ապահովված է երկու իրարից անկախ գործող էլեկտրակայաններով, գազամատակարարման և մազութամատակարարման (ГРП, մազութի պահեստներ, գազի և մազութի մատակարարման սարքավորումներ և խողովակներ և այլն) և ջրամատակարարման համապատասխան համակարգով (3 արտեզյան ջրհորներ մինչև 350մ խորությամբ և ջրամատակարարում հոսող գետից երկու պոմպային կայաններով), կաթսայատունª 7 հնոց, մեխանիկական արտադրամաս, թափոնների մաքրման կայան, ադմինիստրատիվ եռահարկ շենք, ստորգետնյա կոյուղի ամբողջ տարածքով, երկաթգիծ գործարանի տարածքում, ասֆալտապատ ճանապարհներ, պահեստային կառույցներ, տրանսպորտային միջոցներ (մեկ չօգտագործված լոկոմոտիվ ТГМ-04, չորս Կամազ մեքենաներ, ամբարձիչներ, կռունկ և այլն):
Այսօր գործարանը պահպանված է մոտ 70 տոկոսով և որոշակի աշխատանքներից հետո պատրաստ է գործունեությունը սկսելու: Ամբողջ 20 հա տարածքում տեղադրված սարքավորումները և մեքենաները դեռևս լավ պահպանվել են: Յուրաքանչյուր թրծաթողման վառարանի վրա մինչև հիմա տեղադրված են 27 հատ թանկարժեք ջերմաչափման համակարգեր և այլ սարքավորումներ:
1991 թվականին Դոնեցկի բազալտի ձուլման գործարանից (այժմ ՙՄագմա՚ ձեռնարկություն) հրավիրվել են մոտ 20 մասնագետներ ՔՔԳ-ի շահագործման համար: Մասնագետները աշխատել են մոտ 4 ամիս, բայց գազամատակարարման խափանումները (գազատարի պայթեցումը Ադրբեջանի սահմանում) թույլ չի տվել աշխատանքների շարունակումը և ստիպված վերագործարկման աշխատանքները դադարեցվել են և գործարանը կոնսերվացվել է, նույն վիճակում գտնվում է մինչ այսօր:
ՔՔԳ-ն միացված է ընդհանուր երկաթգծի համակարգին, ինչը հնարավորություն է տալիս անհրաժեշտ նյութերի ձեռք բերել և պատրաստի արտադրատեսակները արտահանել վագոններով:
1998 թվականին գործարանը սեփականաշնորհվել է երկու բաժնետերերի միջև 50-50 հարաբերությամբ: Այսօրվա դրությամբ գործարանը չունի հարկային, բյուջետային կամ այլ ձեռնարկությունների նկատմամբ պարտքեր:

Комментариев нет:
Отправить комментарий