Ավելի շատ են հանրապետության դոլոմիտների պաշարները, դրանք հատկապես գտվում են Իջևանի ¥Լուսաձորի հանքավայր¤, Հրազդանի ¥Արզականի հանքավայր¤, Ճամբարակի ¥Շորժայի, Ջիլի հանքավայր¤ տարածաշրջաններում և այլուր: Դոլոմիտներն օգտագործվում են հրակայուն աղյուսի, մետալուրգիական բովախառնուրդի, կերամիկական իրերի, ռետինատեխնիկական իրերի, ինչպես նաև մետաղային մագնիումի ու այլ իրերի արտադրության համար:
Շորժայի հանքավայրի հենքի վրա էլ սկսվել էր ֆորստերիտային հրակայուն նյութերի գործարանի շինարարությունը: Նյութի բաղադրությունը թույլ է տալիս ստանալ հրահեստ, հրակայուն, բարձր ջերմաստիճանային ջերմամեկուսիչ արտադրանք ցեմենտի, մետալուրգիական, ապակու և կերամիկական արտադրության համար:
Տնտեսական շատ կարևոր դեր կարող է ունենալ Շորժայի հրակայուն դոլոմիտների պաշարների վերամշակումից ստացվող հրակայուն իրերի արտադրությունը: Շորժայի հանքավայրի շահագործումը հանձնվել է ՙԳեգամետ-Պլյուս՚ ՓԲԸ-ին, որը Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրի բացահանքի շահագործման աշխատանքային նախագիծ է մշակել, ըստ որիª նախատեսվում է բաց ձևով հանքանյութ արդյունահանել և վերամշակման արդյունքում նաև ստանալ ցեմենտի հավելանյութեր: Այս նախագիծը կյանքի կոչելու և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը գնահատելու համար 2012 թվականի հոկտեմբերի 30-ին հասարակական լսումներ է կազմակերպվել հասարակական կազմակերպությունների և համայնքի բնակիչների մասնակցությամբ: Լսումների արդյունքում ընդուվեց նախագիծըª հաշվի առնելով նրա սոցիալական և տնտեսական նշանակությունը և շրջակա միջավայրի վրա սահմանափակ ազդեցությունը:

Комментариев нет:
Отправить комментарий