воскресенье, 16 марта 2014 г.

Էկոպեռլիտ ընկերության գործունեությունը

ՙԷԿՈՊԵՌԼԻՏ՚ ՍՊԸ-ն պեռլիտե նյութեր և շինվածքներ արտադրող հատուկ մասնագիտացված ընկերություն է՝ նախկին խորհրդային միության գիտա-արտադրական առաջատարը և Հայաստանի Հանրապետության առաջնեկը:
Ընկերության արտադրանքները օգտագործվել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, ՄԱԿ-ի, UNDP-ի մասնաշենքի, Մանկական վերակենդանացման կենտրոնի, մանկապարտեզների և բազմաթիվ բնակելի շենքերի նշանակալի շինարարություններում, ինչպես նաև Հայաստանի ատոմակայանի, Հրազդանի ջերմակայանի շինարարությունում և այլն:

ՙԷԿՈՊԵՌԼԻՏ՚ ՍՊԸ-ն հիմնվել է 1992 թվականին ՙՔար և Սիլիկատներ՚ գիտահետազոտական ինստիտուտի ՙՊԵՌԼԻՏ՚ գիտաարտադրական բաժնի հենքի վրա, որը գլխատարն է եղել նախկին Խորհրդային միությունում պեռլիտների գծով: Ընկերությունում տեղեկայաված են ռուսական սարքավորումներ, որոնց արտադրական հզորությունները կազմում են տարեկան մոտ 40 000 մ3 փքապեռլիտ:
Հանդիսանում է Ռուսաստանի ՙՊեռլիտ Կենտրոն՚-ի անդամ: Հայաստանյան և արտասահմանյան տարբեր երկրների՝ Ռուսաստան, ԱՄՆ, Պորտուգալիա, Ուկրաինա, պեռլիտներին վերաբերող բոլոր նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերը կազմվել են ՙԷԿՈՊԵՌԼԻՏ՚ ՍՊԸ-ի կողմից կամ նրանց մասնակցությամբ:
ՙԷԿՈՊԵՌԼԻՏ՚ ՍՊԸ-ի կողմից ստեղծվել և կատարելագործվել են նյութերի ստացման տեխնոլոգիաները, բարձրացվել են ստացվող շինվածքների որակը, որոնք լայն կիրառում են գտել շինարարական ինդուստրիայում, ագրոտեխնիկայում և հանրապետության արդյունաբերության այլ ճյուղերում:
Ընկերությունն իրականացնում է զտիչ և ագրոտեխնիկական նյութերի, ձայնամեկուսիչ նյութերի արտադրություն, նոր տեխնոլոգիաների մշակում, նյութերի ֆիզիկա-տեխնիկական, նաև ջերմաֆիզիկական հատկությունների ուսումնասիրություն, պատող կոնստրուկցիաների նորագույն սխեմաների տեխնիկական լուծումների մշակում, ջերմամեկուսիչ նյութերի արտադրություն:
Իրականացնում է նաև շենքերի ու շինվածքների ջերմաֆիզիկական հարցերով լիարժեք խորհրդատվություններ և օգնում ընտրելու համապատասխան ջերմամեկուսիչ­ներ և նյութեր՝ ելնելով նրանց օգտագործման իրական պայմաններից:
Այսօր ՙԷԿՈՊԵՌԼԻՏ՚ ՍՊԸ-ն համագործակցում է թե՛ միջազգային, և թե՛ տեղական կառույցների հետ: Ունի վստահելի գործընկերոջ համբավ:

Ընկերության Տնօրեն՝ Համլետ Հակոբյան
Հասցե՝ Երևան, Ավան վարչական շրջան

Комментариев нет:

Отправить комментарий