воскресенье, 16 марта 2014 г.

Դիատոմիտ ընկերության գործունեությունը

Հայաստանը նաև հարուստ է դիատոմիտների պաշարներով, որոնք նույնպես կավի տեսակների շարքին են պատկանում: Անցյալ դարի 60-ական թվականներին հայտնաբերված դիատոմիտների բազմաթիվ հանքավայրերից նշանակալից են Ջրաձորի, Որոտանի, Անգողակոթի, Ամուլսարի, Արզնու, Փարաքարի և Փարպիի հանքավայրերը, սակայն հանքավայրերից հիմնականում գործնական նշանակություն ունի Արտաշատ քաղաքից 20-25 կմ հեռավորության և 1950 մետր բարձրության վրա գտնվող Ջրաձորի հանքավայրը:
1976 թվականից Հայաստանում սկսվել է Ջրաձորի դիատոմիտների հանքի (Արարատի մարզ) շահագործումը: Մինչև 1991 թվականը «Դիատոմիտե ԳԱ ձեռնարկության արտադրանքը օգտագործվում էր որպես լցանյութ: ԽՍՀՄ-ի խլուզումից հետո ձեռնարկությունը մատնվել էր անգործության: Այնուամենայնիվ 90-ականներին ձեռնարկությունում փորձնական ապրանքատեսակների ¥մաքրող միջոցներ¤ արտադրություն է կազմակերպվել, որոնց մի մասը հաջողությամբ արտահանվել է:

2001 թվականին ՙՆոր Խարբերդի Դիատոմիտ՚ ԳԱ ԲԲԸ-ն մասնավորեցվեց և 2002 թվականին վերակազմավորվեց ՙԴիատոմիտ՚ ԳԱ ՓԲԸ-ի: 2003-2004 թվականներին ձեռնարկությունը վերակառուց-վել և տեխնիկապես վերազինվել է: «Դիատոմիտե ԳԱ ՓԲԸ-ն վերականգնել է Ջրաձորի հանքավայրի 20 տարով շահագործումը, ինչպես նաև դիատոմիտի ֆիլտրացիոն հատկությունների հետազոտման աշխատանքները: Հանքանյութի ֆիզիկո-քիմիական  հատկությունների  երկարատև  ուսումնասիրությունների հիման վրա մշակվել է յուրահատուկ տեխնոլոգիա, տեղադրվել են ժամանակակից սարքավորումներª դիատոմիտի չորացման, թրծման, կրկնակի մաքրման և ըստ ֆրակցիաների տեսակավորման համար: Ձեռնարկությունում վերագործարկվեց նաև անգործության մատնված ճապոնական ՙՕսակավա՚ ֆիրմայի տեսակավորող և դասակարգող սարքավորումների համակարգը ¥5 միկրոնից մինչև 100 միկրոն¤ դեռևս գնված 1987-1988 թվականներին: Այս ամենը թույլ է տալիս ստանալ բարձրորակ ֆիլտրող փոշի, որն իր ֆիզիկա-քիմիական  ցուցանիշներով չի զիջում հայտնի համաշխարհային արտադրողներին, իսկ մի քանի ցուցանիշներով նույնիսկ գերազանցում է նրանց: Ջրաջորի դիատոմիտը ունի նույն անցանելիությունը, ինչ հայտնի Լեյկ-Բրիտոնական հանքավայրի դիատոմիտը և իր ցուցանիշներով բավարարում է զտիչ փոշիների համաշխարհային շուկայի ամենախիստ պահանջներին [1]:
Օգտագործելով ընկերության և հանրապետության երիտասարդ մասնագտների ջանքերը ¥ֆիզիկոս, քիմիկոս, ծրագրվորող)ª ստեղծվել է լազերային սարք, որը հնարավորություն է տալիս որոշելու մանրագույն մասնիկների շափերը: Այդ նույն սարքավորումը Գերմանիայից ձեռք բերելու դեպքում մի քանի անգամ թանկ կարժենար:
«Դիատոմիտե ԳԱ ՓԲԸ-ի մարտավարությունը  եղել և մնում է հին շուկաների ամրապնդումը և նորերի ձեռք բերումը: Այս ամենը իրականացնելու համար ընկերությունը հիմնական ուշադրությունը դարձնում է արտադրանքի որակի բարձրացմանը: 2004 թվականի օգոստոսից սկսել է արտադրանք տալ և նույն թվականի դեկտեմբերից ընկերությունում ներդրվել է որակի կառավարման ISO 9001-2000 համակարգը, որն ապահովում է որակի վերահսկողություն ընկերության բոլոր ստորաբաժանումներում: Բարձր որակական հատկանիշների մասին է խոսում այն հանգամանքը, որ Սանկտ-Պետերբուրգի գեղարվեստկան ներկերի գործարանը օգտագործում է միայն «Դիատոմիտե ԳԱ ՓԲԸ-ի արտադանքը:
Ներկայումս ձեռնարկության ակտիվ համագործակցում է Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Չեխիայի, Իրանի Իսլամական Հանրապետության գարեջուր, գինի, յուղ, ձեթ արտադրող հայտնի շատ կազմակերպությունների հետ: ԱՊՀ երկրներ արտահանումը իրականացվում է հիմնականում բեռնատար մեքենաներով, իսկ Եվրոպաª կոնտեյներներով: Ռուսաստանի սերտիֆիկացման պետական ռեգիստրում հինգ տարով գրանցված լինելը «Դիատոմիտե ԳԱ ՓԲԸ-ին թույլ է տալիս իր արտադրանքը մատակարարել Ռուսաստանի գարեջրի շուկայում առաջատար ՙԲալթիկա՚ ընկերությանը, որը իր մատակարարներին ընտրում է միջազգային մրցույթի պայմաններում:
Ձեռնարկությունը արտադրում է ՙՄասիս՚ ապրանքանիշով A1, A, B1, B, C և C1 զտիչ փոշիները: A1 և A տեսակի ֆիլտր փոշիներ արտադրության ժամանակ օգտագործվում է կաուստիկ սոդա, որը ներմուծվում է Իրանից: Արտադրանք բաց է թողնվում 15 կգ-անոց պոլիպրոպիլենային պարկերով, որոնք ևս ներմուծվում են Իրանից
«Դիատոմիտե ԳԱ ՓԲԸ-ի արտադրական կարողությունները տարեկան 3500-4000 տոննայի է հասնում, որի գրեթե 98.8 տոկոսը արտահանվում է: Արտահանումը իրականացվում է հիմնականում բեռնատարներով Վերին Լարս սահմանակետով, որը ձմռանըª անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով փակվում է: Մատակարարումը անխափան իրականացնելու համար ձեռնարկությունը Ռոստովում (ՌԴ) ստեղծել է պահեստ (լոգիստիկ կենտրոն), որտեղից զտիչ փոշիները մատակարարվում են բեռնափոխադրումների խափանման դեպքում:
«Դիատոմիտե ԳԱ ՓԲԸ-ն հայկական ՙՄասիս՚ զտիչ փոշիների ապրանքանիշը ճանաչելի դարձնելու համար մասնակցում է միջազգային ցուցահանդեսներին և գովազդներ տեղադրում գարեջրիª համաշխարհային տարածում ունեցող ամսագրերում:



Комментариев нет:

Отправить комментарий