понедельник, 31 марта 2014 г.

Ցեմենտ արտադրող հիմնական երկրները

Համաշխարհայի ցեմենտ արտադրող առաջատար երկրների ցանկը, ըստ հերթականությամբ, գլխավորում են Չինաստանը, Հնդկաստանը և ԱՄՆ-ն: Մասնագետների կարծիքով, չնայած տնտեսական շրջափակումներինª Իրանը ցեմետնի իր արտադրության ծավալներով 2013 թվականին կփոխարինի ԱՄՆ-ին:
Ըստ ՙGlobal Cement՚ պարբերկանիª Իրանի ցեմենտը 24 երկիր է արտահանվում, 2012 թվականին Իրանի ցեմենտի արտահանումների ծավալը 13.65 միլիոն տոննա է կազմել, որից 11.85 միլիոն տոննանª Փորտլանդ, իսկ 1.76 միլիոն տոննան Կլինկեր տեսակի ցեմենտ է եղել[1]:
2012 թվականին Իրանի ցեմենտի շուկաներն են եղելª Իրաքը, Ադրբեջանը, Թուրքմենիան, Աֆղանստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Քուվեյթը, Պակիստանը, Կատարը, Թուրքիան, Էմիրությունները, Վրաստանը, Օմանը, Տանզանիան, Սաուդիան Արաբիան, Հայաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Վատիկանը, Հնդկաստան, Շվեյցարին ու Չինաստանը:

Комментариев нет:

Отправить комментарий