Պեռլիտը լայնորեն կիրառվում է շինարարության մեջ: Պեռլիտի բարձր մեկուսիչ հատկությունները, ցածր խտությունը, անվտանգությունը, բիո և հրակայունությունը, երկարակեցությունը, ամրությունը, կայունությունը նպաստում են նրանց համատարած օգտագործմանը ու կիրառմանը:
Աշխարհում արտադրվող փքապեռլիտի մոտ 60 տոկոսը օգտագործվում է շինարարական նպատակներով, որի շնորհիվ նվազում է կառույցի քաշը և էներգետիկ կորուստները, պատերի մեջ օգտագործվում է որպես ջերմա և ձայնամեկուսիչ: Պեռլիտը դիմանում է -200C-ից մինչև +800C և ավելի ջերմաստիճանին: Իսկ +1200–1500C շիկացման դեպքում դիմանում է մինչև 3 ժամ, որից հետո մակերեսը հալչում է: Ունի մի շարք առավելություններ գյուղատնտեսության մեջ օգտագործման համար:
Փորձը ցույց է տալիս, որ այգեգործության մեջ պեռլիտի օգտագործումը բերում է բարձր բերքատվության: Աշխարհում այն կիրառվում է նաև որպես հողը խթանող միջոց. հողին ապահովում է մուտք դեպի թթվածինը, տալիս խոնավություն և ջերմություն: Պեռլիտը ստերիլ է և դիմացկուն մոլախոտին: Լինելով հրաբխային ապակի՝ չի ենթարկվում փտման, դիմացկուն է, իներտ է և պահպանում է հողը մակաբույծներից:
Նրա թեթև քաշը շատ հարմար է զամբյուղով բույսերի մշակման ու աճեցման համար: Պեռլիտը նաև օգտագործվում է ջերմոցային և սենյակային բույսերի աճեցման համար: Գյուղատնտեսության մեջ օգտագործելու նրա առավելություններից է ոռոգման հաճախականության նվազեցումը:
Իսկ արդյունաբերության մեջ պեռլիտի օգտագործումը տարաբնույթ է: Պեռլիտի զտիչ-փոշին օգտագործվում է սննդի արտադրանքի մաքրման համար, քիմիական նյութերի, քաղաքային ջրային համակարգերի, լողավազանների և լճակների մաքրման համար: Հատուկ զտիչ նյութերը օգտագործվում են ծովերի մակերևույթը և խոշոր ջ րամբարները նավթի արտանետումներց մաքրելու համար և այլն:

Комментариев нет:
Отправить комментарий