суббота, 15 марта 2014 г.

Հայաստանը հարուստ է պեռլիտի պաշարներով

Պեռլիտները մեծ հետաքրքրություն ներկայացնող քարանյութեր են, որոնց գաղտնիքները և կիրառման ոլորտները գիտնականների կողմից դեռևս ամբողջությամբ հետազոտված չեն: Այն հրաբխային ծագում ունի, կազմված է հրաբխային ապակուց, որը ներքին ճնշման ազդեցությամբ փքման հատկություն ունի: Պեռլիտային պաշար-ները ջերմամշակման ժամանակ փքվում ենª առաջացնելով տարբեր տեսակի թեթև նյութեր:

Պեռլիտային պաշարներով ու դրանց որակով Հայաստանի Հանրապետությունը աշխարհում եզակի տեղ ունի. ընդհանուր պաշարները գնահատվում են 3.2 մլրդ խ.մ.:
Այստեղ հայտնաբերված են պեռլիտի տասնյակ հանքավայրեր, որոնք հիմնականում գտնվում են Աբովյան-Հրազդան հանգույցում ու Արագածի լեռնալանջին: Առավել հանրահայտ հանքավայրը, որը աշխարհում ճանաչված է, Արագածի հանքավայրն է:
Պեռլիտներն իրենց բացառիկ հատկություններով՝ կրականադիմացկունություն, թունավոր նյութեր չպարունակելու, կրծողներին և միջատներին չհրապուրելու, էկոլոգիապես անվտանգ լինելու և Հայաստանի քարի նման երկարակյաց լինելու շնորհիվ չափազանց կարևոր նշանակություն ունեն ժամանակակից աշխարհում: Նրա կիրառման ուղվածություններն երեքն են. ջերմա-ձայնամեկուսացում և զտում (ֆիլտրացիա) և հողի կազմը բարեփոխելու ունակություն, որոնք կիրառվում են շինարարության, արդյունաբերության և գյուղատնտեսության ավելի քան 150 տարբեր ասպարեզներում:
Փքապեռլիտից պատրաստված բարակ պատն իր ջերմապահպանիչ հատկությամբ կարող է փոխարինել իրենից տասն անգամ հաստ սովորական պատին:
Պեռլիտապատերի շնորհիվ զգալիորեն կրճատվում են տաքացման-հովացման ծախսերը, բացի այդ պահպանում է մարդու առողջությունը վնասակար ազդեցություններից: Աշխարհում էներգետիկ և ջրային ռեսուրսների պակասը պեռլիտի օգտագործումը դարձնում է առավել քան արդիական, իսկ Հայաստանում՝ կենսական անհրաժեշտություն:

Комментариев нет:

Отправить комментарий