суббота, 15 марта 2014 г.

Հայաստանի ցեմենտ արտադրող ընկերությունները

Հայաստանի Հանրապետության ընդերքը հարուստ է կրաքարի պաշարներով, որը հումք է հանդիսանում ցեմետի արտադրության համար: Արարատի հանքավայրից բացի հայտնի են նաև Հրազդանի, Սպիտակի, Իջևանի, Կապանի ու շատ այլ հանքավայրեր:
Արարատի հանքավայրի բազայի հիման վրա 1930-ական թվականների սկզբին ցեմենտի արտադրություն է կազմակերպվել, երբ Արարատ քաղաքում կառուցվեց ցեմենտ-շիֆերի կոմբինատ N 1: 1989 թվականին կառուցվում և շահագործման է հանձնվում Արարատի ցեմենտի գործարան N 2-ը ¥տարեկան 1.2 մլն տոննա արտադրողականու-թյամբ հոսքային գծով¤:
1995 թվականին ՀՀ Արդյունաբերության նախարարության N-127 որոշմամբ Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատը վերանվանվեց Արարատի ցեմենտի կոմբինատի, իսկ 1998 թվականին ՀՀ Արդյուաբերության և առևտրի նախարարության հրամանով կոմբինատը վերանվանվեց ՙԱրարատցեմենտ՚ պետական փակ բաժնետիրական ընկերություն, որը 2001 թվականին վերակազմավորվեց ՙԱրարատցեմենտ՚ ԲԲԸ:
1970 թվականին  Հրազդանում շահագործվել է ցեմենտի երկրորդ գործարանը, որտեղ որպես հումք օգտագործվում է Արարատից բերվող կրաքարը: Այն շահագործման է դրվել 1970 թվականինª որպես Հրազդանի լեռնարդյունաբերական կոմբինատի կառուց-վածքային ստորաբաժանում: 1977 թվականին ձեռնարկությունը վերակազմավորվել է Հրազդանի ցեմենտի գործարանի` դառնալով տարածաշրջանում հիմնական ցեմենտ արտադրողներից մեկը, որի արտադրանքը արտահանվում էր Վրաստան և Ադրբեջան:
1992-2001 թվականների ընթացքում ցեմենտ արտադրող ձեռնարկությունները իրենց արտադրական կարողությունների չնչին մասով են գործունեություն ծավալել և ժամանակ առ ժամանակ պարապուրդի մատնվել: Ցեմենտի պահանջարկը այդ ժամանակաշրջանում կտրուկ նվազել էր տնտեսական ճգնաժամի և Հայաստանի տրանսպորտային շրջափակման հետևանքով:
2001 թվականին առաջինը ՙԱրարատցեմենտ՚ ՊՓԲԸ-ն դրվեց միջազգային աճուրդի, նախնական արդյունքներով հաղթեց շվեյցարական հայտնի ՙՀոլսիմ՚ ընկերությունը, նույնիսկ 300 հազար ԱՄՆ դոլար կանխավճար մուծեց, սակայն հրաժարվեց այդ ծրագրից: 2002 թվականին Արարատի ցեմենտի գործարանը մասնավորեցվեց ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի կողմից և վերանվանվեց ՙԱրարատցեմենտ՚ ՓԲԸ: Ներկայումս ընկերությունը արտադրում է բարձր որակ 400, 450, 500 և բարձր մակնիշի ցեմենտ և արտահանում Վրաստան, ՌԴ, Իրան և մի շարք երկրներ[1]:
2001 թվականին Հրազդանի ցեմենտի գործարանը մասնավորեցվեց և վերանվանվեց ՙՄիկա-ցեմենտ՚ ՓԲԸ: Մասնավորեցումից հետո ձեռնարկության անընդհատ արտադրությունը կազմակերպելու համար հանքավայրում ներդրվել է կրաքարի նախնական մանրեցման համակարգ: Վերամշակումից հետո հումքը բեռնվում է վագոններում և երկաթուղով հասցվում է գործարան: Բացի ներքին շուկայից արտադրանքը իրացվում է նաև ՌԴ-ում, Գերմանիայում և այլն [2]:

Комментариев нет:

Отправить комментарий